Իրանին ԱՄՆ-ի հարվածները շատ վտանգավոր էսկալացիա են. Վլադիմիր Կուզնեցով
23 Հունիսի 2025, 22:43
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանին ԱՄՆ-ի հարվածների հետ կապված արտակարգ նիստը և թե ինչ է սպասվում ապագայում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
«Կարող եմ միայն կրկնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը այս հանդիպման ժամանակ, որ սա շատ վտանգավոր էսկալացիա է, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ողջ աշխարհի և միջազգային անվտանգության համար: Եվ միակ ճանապարհը դիվանագիտության ճանապարհն է՝ այս ճգնաժամը որքան հնարավոր է շուտ լուծելու համար: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը»,-նշել է Վլադիմիր Կուզնեցովը։
Մանրամասները՝ տեսանյութում։