Իրանը հայտարարել է՝ Հորմուզի նեղուցով անցումը պարտադիր պետք է համաձայնեցվի ԻՀՊԿ-ի հետ

25 Հունիսի 2026, 11:25

Քաղաքականություն

Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը հնարավոր է բացառապես այն երթուղիներով, որոնք հաստատված են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։

Մի քանի ժամ առաջ որոշ կառույցներ, առանց Իրանի հետ նախապես համաձայնեցման, հայտարարել են նեղուցով նավերի երթևեկության նոր երթուղու մասին։ Այդ երթուղին անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում։

Հիշեցվում է, որ Հորմուզի նեղուցով անցման միակ թույլատրելի ուղիները մնում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից պաշտոնապես հաստատված երթուղիները։ Դրանցից դուրս ցանկացած տեղաշարժ չափազանց վտանգավոր է և արգելված։

Իրանական կողմը խստորեն զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ սահմանված երթուղիներից դուրս նավարկությունից։

Նեղուցով անցումը պարտադիր պետք է համաձայնեցվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ։ Կանոնները խախտած նավերի նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։