Իրանը Կիևի հարձակումից հետո պատրաստ էր հարվածել Ուկրաինայի օբյեկտներին. Ռեզայի
04 Օգոստոսի 2026, 09:30
Ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումից հետո Թեհրանը պատրաստ էր հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտի, սակայն չեղարկեցինք գործողությունը այն բանից հետո, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց», — Ռեզայիի խոսքերն է մեջբերում «Press TV»-ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանն ունի տեղեկություններ, ըստ որոնց՝ Ուկրաինան միտումնավոր է թիրախավորել իրանական նավը Կասպից ծովում։ Նրա խոսքով՝ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կիևը պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար։