Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը համարում ենք հարցի զենքայնացում. ԱԳ փոխնախարար
01 Հուլիսի 2026, 15:10
Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հարցին՝ ինչո՞ւ չի ուզում ԱԳՆ–-ն րձագանքել, որովհետև Հայոց ցեղասպանությունը իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ՞, թե՞ կաշկանդվածություն կա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առումով, փոխնխարարն արձգանքեց. «Արդեն հնչել է և ես նորից կրկնեցի, թե ինչի մենք չենք տեսնում արձագանքելու կարիքը։ Ես միանշանակ կիսում եմ վարչապետի կարծիքը, այսինք դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»։