Իտալական «Luxury pretaporter.it» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին

19 Մարտի 2025, 11:56

Մշակույթ

Հանրաճանաչ իտալական «Luxury pretaporter.it» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին։ Պարբերականի լրագրողների կարծիքով՝ Հայաստանն իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են դահուկներով սահել, արշավի գնալ կամ պարզապես հանգստանալ հեքիաթային բնության մեջ:

«Լեռնադահուկային լանջերից մինչև հանգստացնող տաք աղբյուրներ, ձնառատ էքսկուրսիաներ և համեղ ուտեստներ: Հայաստանն առաջարկում է յուրահատուկ փորձ», — ասվում է հոդվածում:

Հրապարակման հեղինակները պատմել են նաև Սմբատաբերդ ամրոցի, Ջերմուկի տաք աղբյուրների և Հանքավանի առողջարանի մասին: Նրանք հիշատակել են նաև հայկական ազգային ուտեստները՝ խաշ, թանապուր, գաթա և այլն: