Կալինինգրադում տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողությունը

02 Դեկտեմբերի 2023, 00:50

Հայեր

Կալինինգրադում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել ականավոր օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու տեղադրման կապակցությամբ:

Արարողությանը մասնակցել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Ծաղիկներ դնելուց հետո Կալինինգրադի հայ համայնքի վետերանների, սպաների, գեներալների, կուրսանտների մասնակցությամբ Հայկական կենտրոնում տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխություն:

ՀՀ դեսպանը և կենտրոնի ղեկավարը հանդիպել են Կալինինգրադի մարզի հայկական եկեղեցու քահանա Գառնիկ Երիցյանի հետ և այցելել Սուրբ Ստեփանոս եկեղեցի:

Դեսպանի պաշտոնական այցի շրջանակներում Կալինինգրադում տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ: