Սամվել Կարապետյանը շատ կարևոր շեշտադրումներ է կատարել քաղաքացիության վերաբերյալ. Վարդևանյան

15 Ապրիլի 2026, 15:24

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30-ին:

Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշել է՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հետաձգվում է դրա լուծումը։

«Սամվել Կարապետյանը շատ կարևոր շեշտադրումներ է կատարել նաև քաղաքացիության վերաբերյալ, որոնց երևի թե ամենաշատը հենց իշխանության ներկայացուցիչներն էլ սպասում էին։

Ես ինչ-որ իմաստով իրենց այդ առումով շնորհավորում եմ, այլ հարց է, որ մեր հանրությունը Սամվել Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում, իսկ այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները, ի վերջո, դռնբացության կարգով են քննվում»,-ընդգծել է փաստաբանը: