Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչ

22 Փետրվարի 2024, 16:20

Սպորտ

Ռուսաստանի երրորդ ռակետ Կարեն Խաչանովը դարձել Է Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը՝ գրեթե 1,4 մլն դոլար մրցանակային ֆոնդով:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը բաց է թողել մեկնարկային փուլը, իսկ երկրորդ շրջանում 6:4, 7:5 հաշվով հաղթել է հունգարացի Ֆաբիան Մարոզանին (60-րդն է վարկանիշում):

Քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելը (65-րդ) կամ ֆին Էմիլ Ռուուսուվուորին (43-րդ):

Կարեն Խաչանովը 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ATP-ի վեց մրցաշարերի հաղթող (դրանցից 5-ը՝ մենախաղում), Ռուսաստանի հավաքականի կազմում 2021 թվականի Դևիսի գավաթակիր, մենախաղում աշխարհի նախկին ութերորդ ռակետ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021):