«Մասթերս»․ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում է

26 Մարտի 2024, 19:19

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող «Masters» կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչ: Այս մասին գրում է «Чемпионат»-ը։

Մրցաշարի երրորդ շրջանում Խաչանովը 6:1, 5:7, 7:6 (7:5) հաշվով պարտության է մատնել արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոին: Թենիսիստների հանդիպումը տևել է 2 ժամ 39 րոպե։

«Մասթերս» կարգի մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի հինգերորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևը: Վերջին անգամ նա Զվերևի հետ հանդիպել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում, որտեղ ավելի ուժեղ է եղել ռուսական արմատներով գերմանացին։