Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձ
20 Մայիսի 2025, 10:54

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում: Գործողություներն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում: Այս մասին լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- հայտնել են Կոմիտեից։