Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ կա 5 զոհ և 10 վիրավոր

07 Նոյեմբերի 2026, 19:28

Միջազգային

Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Հուբերտ Ցեպլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ժամը 15:03-ի սահմաններում Սլավկովսկա փողոցում տեղի է ունեցել հրաձգություն։ Կրակոցներն արձակվել են ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից»,- ասել է նա։

Վերջին տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է, ևս 10-ը, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել են։

Լեհաստանի տեղական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է Կրակովի կենտրոնում կրակոցներ արձակած ավտոմեքենան։