Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ սուգ է հայտարարվել
07 Նոյեմբերի 2026, 22:15
Լեհաստանի Կրակով քաղաքում, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ, մինչև նոյեմբերի 11-ը սուգ է հայտարարվել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է քաղաքի քաղաքապետ Լուկաշ Գիբալան։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Կրակովի կենտրոնում անհայտ անձը ընթացող ավտոմեքենայից կրակ է բացել։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է 6 զոհի և ավելի քան 10 վիրավորի մասին։ Վիրավորների թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ։
Հարձակվողը ձերբակալվել է։ Նա վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում։
«Ես հենց նոր ստորագրեցի Կրակովում մինչև նոյեմբերի 11-ը սուգ հայտարարելու մասին որոշումը»,- գրել է Գիբալան։