Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին․ Պեսկով
08 Հունիսի 2026, 15:07
Կրեմլը սպասում է Հայաստանում կայացած ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և ուշադրությամբ հետևում է ընտրությունների շուրջ հնչող բոլոր հաղորդումներին, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ ուշադիր արձանագրում ենք այս ընտրությունների շուրջ հրապարակվող բոլոր հաղորդումները։ Այդ թվում՝ արձանագրում ենք նաև տեղեկություններն այն բազմաթիվ խախտումների մասին, որոնք, ըստ հաղորդումների, տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում», — լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում ընտրությունների վերաբերյալ հարցին։