Լարի Գագոսյանը՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ դեմքերի ցանկում

06 Դեկտեմբերի 2023, 17:54

Հայեր

ArtReview-ն հրապարակել է Power100 ցուցակը, որը ներկայացրել է աշխարհի 100 ամենաազդեցիկ դեմքերին:

Այս տարվա առաջին հորիզոնականը բաժին է ընկել լուսանկարչուհի Նան Գոլդինին, ինչը խոսում է նկարչուհու աճող ազդեցության մասին: Նրա «Լիալուսին» ցուցահանդեսը անցկացվում է «Գագոսյան» պատկերասրահում: Իսկ հայազգի Լարի Գագոսյանը 12-րդ տեղում էր։

Լարի Գագոսյանը ամերիկահայ արվեստի դիլեր և պատկերասրահների ցանցի սեփականատեր է։ Նրա «Գագոսյան» պատկերասրահների ցանցը աշխարհում ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է, և նա ինքն իրեն համարում է համաշխարհային «արվեստի թիվ 1 դիլեր»: