Լարված իրավիճակ` ԱԺ նախագահի ընտրության ժամանակ․ Մեսրոպ Մանուկյանը ահազանգեց խախտումների մասին

03 Օգոստոսի 2026, 14:11

Քաղաքականություն

ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրության հարցով քվեարկության ժամանակ լարված իրավիճակ էր։ ՔՊ-ականները չէին սպասել, որ Մեսրոպ Մանուկյանը մասնակցի հաշվիչ հանձնաժողովի նիստին։

Մինչ ՔՊ-ականներն ակտիվ քվեարկում էին՝ Մանուկյանը քվեատուփի մոտ ահազանգում էր խախտումների մասին։

Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը կորցրել է արձանագրությունը, բացի այդ, տրամաբանությունը հուշում էր, որ պետք է վիճակահանություն լիներ, ընդդիմության ներկայացուցիչ չկար, ոչ մի պատգամավոր վկայականը չի ներկայացրել։

«Իրենք այնպիսի բաներ են կեղծել, որ սա ոչ մի բան է, իրենք իրենց մեջ են»,- ասաց Մանուկյանը։