Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
26 Հուլիսի 2026, 20:00
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով երկկողմ խորհրդակցությունները։
Մոսկվայում Իրանի դեսպանատունը հաստատել է զրույցի փաստը, սակայն քննարկման մանրամասներ չի հայտնել։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի Telegram-յան ալիքի համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։
Ավելի ուշ, անդրադառնալով տեղի ունեցած քննարկումներին, Արաղչին X սոցիալական ցանցում գրել է․
«ԵՄ ներկայացուցիչ Կալասի և ԱԳ նախարար Լավրովի հետ զրույցների ընթացքում ես հստակ հասկացրել եմ, որ այն, ինչ արել է Կիևի այդ ձրիակերը, չի կարող անպատասխան մնալ»։