Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասն անկարգությունների ֆոնին պարետային ժամ է հայտարարել քաղաքի որոշ հատվածներում
11 Հունիսի 2025, 13:36

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ անկարգությունների ֆոնին քաղաքի կենտրոնական որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանել:
«Ես պարետային ժամ եմ սահմանել՝ սկսած այսօր երեկոյան ժամը 8-ից (Երևանի ժամանակով՝ չորեքշաբթի առավոտյան ժամը 7-ից) Լոս Անջելեսի կենտրոնում՝ կանգնեցնելու վատ դերակատարներին, որոնք օգտվում են նախագահ Դոնալդ Թրամփի քաոսային էսկալացիայից: Եթե դուք չեք ապրում կամ չեք աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խուսափեք այդ շրջանից: Իրավապահները կձերբակալեն պարետային ժամը խախտողներին և պատասխանատվության կենթարկեն»,-ասել է Բասը:
Պարետային ժամը կարող է երկարաձգվել հաջորդ օրերին։ Որոշումն ընդունվել է նախորդ օրը տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Բասը նշել է, որ վնասվել են քաղաքային 23 ձեռնարկություններ:
Ռեժիմը խախտելու համար պատասխանատվությունից ազատվածների թվում նշվել են նաև հավատարմագրված մամուլը և անօթևան մարդկանց, որոնք հիմնականում բնակություն են հաստատել քաղաքի գործարար հատվածում, որտեղ վերջին օրերին անցկացվում են Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ ցույցերը: