Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է նոր գրքի և Տիգրան Քեոսայանի ձայնով աուդիոգրքի թողարկման մասին

17 Հունիսի 2026, 10:00

Մշակույթ

«Россия сегодня» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Եվրասիա-Կինոֆեստ» 3-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ժամանակ հայտարարել է իր՝ «Ոչ առաջին սեր» խորագրով գրքի առաջիկա հրատարակության մասին։

Նա նաև հայտնել է, որ գրքի աուդիոտարբերակը, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, կհնչյունավորվի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ձայնով։

Սիմոնյանը նշել է, որ գիրքը նախատեսվում է հրատարակել մինչև սեպտեմբերի 26-ը՝ Տիգրան Քեոսայանի մահվան օրը։