Մայք Թայսոնը կիսվել է Քըրք Քըրքորյանի մասին հիշողոթյուններով

27 Հուլիսի 2026, 18:55

Մշակույթ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը լրագրող Մանուկ Հակոբյանին տված հարցազրույցում պատմել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հետ ունեցած մտերմության մասին՝ կիսվելով նրա հետ կապված հիշողություններով։

«Քըրք Քըրքորյանն ինձ հարազատ մարդ էր։ Մի անգամ խնդիրների մեջ էի հայտնվել՝ հարձակվել էի մի տղայի վրա։ Ինձ կարող էին ձերբակալել։ Սակայն Քըրքն իմ հետևից ուղարկեց իր ինքնաթիռը, որպեսզի ինձ չձերբակալեն, և ես հեռացա։ Ինքնաթիռը հսկայական էր՝ երկու տան չափ։ Նա օդանավն ուղարկել էր իմ և ընտանիքիս, այդ թվում՝ դստերս հետևից․ հիմա նա 17 տարեկան է, իսկ այն ժամանակ ընդամենը մի քանի ամսական էր։

Քըրքորյանի մասին ուզում եմ նաև նշել, որ նա օգնել է Հայաստանին և այնտեղ ապրող բազմաթիվ մարդկանց։ Ինչպես և ես, նա նույնպես ոչ ոքի թույլ չէր տալիս իր հետ կատակել », — ասել է Թայսոնը։