Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցին Հայաստանի օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի հետ. Ալիև

18 Հունիսի 2026, 12:00

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողությանն ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իրենք երբեք չեն մոռանա այն, ինչ «հայ օկուպանտներն» արել են իրենց ժողովրդի և քաղաքների հետ, և չեն մոռանա «65 մզկիթների ավերումը»։

Ալիևը հայտարարել է, թե «հայերը մզկիթներում խոզեր և այլ կենդանիներ են պահել», և որ «Ադրբեջանը երբեք դա չի մոռանա»։