Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը. Վեդանտ Պատել

25 Ապրիլի 2024, 10:40

Քաղաքականություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Ինչպես արդեն հայտարարել Է պետքարտուղարը, մենք ողջունում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնագրի կնքումը։ Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին», — նշել է նա։