«Մենք պետք է համախմբվենք և հաղթենք». ՌՀՄ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում սկսված շարժմանը

08 Մայիսի 2024, 09:46

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանը մաքրելու գործընթացին և կոչ է արել յուրաքանչյուր հայի՝ անկախ սոցիալական վիճակից, կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից, միանալ Բագրատ Սրբազանի գլխավորած հայրենասիրական շարժմանը:

«Մայիսի 9-ը յուրահատուկ օր է մեզ համար՝ ոսկե տառերով գրված հայ ժողովրդի պատմության մեջ։ Սա խորհրդային ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի օրն է, որը Հայրենիքին տվեց Խորհրդային Միության չորս հայ մարշալ և նավատորմի մեկ ծովակալ, ԽՍՀՄ 106 հերոս: Սա Շուշիի գրավման օրն է։ Սա մեր հայրերի ու պապերի, մեր քաջարի մարտիկների հերոսական ճակատագրով ու արյամբ նվաճված հիշողությունն ու հպարտությունն է իր և իր հայրենիքի հանդեպ, որը մեզանից փորձում են խլել 2018 թվականից՝ Փաշինյանի թիմի իշխանության գալու պահից։

Չկա որևէ անձնական ամբիցիա, համակրանք և հակակրանք, որն այսօր կարդարացներ այսօրվա անտարբերությունն ու չմասնակցելը Հայաստանի ազատագրման շարունակվող գործընթացին: Սա վերաբերում է բոլորին.. Վաղը շատ ուշ կլինի:

Մեր ժողովուրդը սկսում է գիտակցել, թե ինչ ցինիկ խաղերի, մանիպուլյացիաների ու խաբեության զոհ Է դարձել։ Մենք ունենք բոլոր ուժերն ու ռեսուրսները՝ իրավիճակը փոխելու և ապացուցելու, որ ոչ ոք Փաշինյանին մանդատ չի տվել հակաժողովրդական և հակասահմանադրական գործողություններ կատարելու, մեր հարուստ պատմությունն ու ավանդույթները ուրանալու, արցախցիներին, կիրանցիներին և ոսկեպարցիներին, իսկ վաղը, հնարավոր է, շիրակցիներին, ապարանցիներին և երևանցիներին հայրենիքից վտարելուց հրաժարվելու համար։ 1945թ. մայիսի 9-ին և 1992թ. մայիսի 9-ին մենք հաղթեցինք, որովհետև միասին էինք՝ միավորված ընդհանուր ճակատագրով և հայրենիքի հանդեպ սիրով: Եվ հիմա՝ 2024 թվականի մայիսի 9-ին, մենք պետք է համախմբվենք, որպեսզի մաքրվենք և հաղթենք»,- ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ։