Մենք պոտենցիալ հակառակորդին ցույց ենք տալիս՝ ինչ է նրան սպասվում․ Անդրեյ Կոլեսնիկը՝ ՌԴ-ի զորավարժությունների մասին

19 Մայիսի 2026, 21:30

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է ռուսական բանակը միջուկային զորավարժություններ անցկացնում։

Կոլեսնիկը նշել է, որ Ռուսաստանի միջուկային զորավարժություններն անցկացվում են՝ նպատակ ունենալով ցույց տալ երկրի պատրաստակամությունը պաշտպանվելու ցանկացած մարտական բախումից, եթե ագրեսիա լինի ՆԱՏՕ-ի երկրների կողմից։

«Սա մեր պատրաստվածության ցուցադրությունն է, այդ թվում՝ ոչ միայն մեր քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ հասկանան՝ ապրում են անվտանգ պայմաններում։

Այս պահին մենք դա ցույց ենք տալիս հակառակորդին՝ հաշվի առնելով, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի դեմ մարտական անօդաչու թռչող սարքերի հարվածները պլանավորվել են Լատվիայի տարածքից։ Մենք դա ցույց ենք տալիս, որպեսզի արևմտյան երկրները հասկանան, թե ինչ է իրենց սպասվում»,- ասել է Կոլեսնիկը։