Մենք թևակոխել ենք պատմական փուլ. Միրզոյանը՝ Մարկո Ռուբիոյին
26 Մայիսի 2026, 16:48
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի զարգացումները։ Ամենակարևոր իրադարձությունը 2026թ-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Բայց նաև կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարածաշրջանի տրասպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,- նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր պայմանավորվածությունները շահեկան են և աննախադեպ հնարավորություն են բացելու Հայաստանի համար։
Հիշեցնենք, որ քիչ առաջ կողմերի միջև նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Բացի այդ, ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը: