Մի օր պարտադրելու են ազատել հայկական հողերը. Կապանի բնակիչ
13 Հունիսի 2025, 18:30
Ինչո՞ւ են կրակում, եթե կառավարությունը մտադիր է տալ հողերը, ասում են Կապանի բնակիչներն ու հավելում, որ հողերը կտան։
Բնակիչների խոսքով՝ Սյունիքում, և, ընդհանրապես, Հայաստանում հիմա ոչ մի տեղ անվտանգ չէ: «Ինքնստինքյան թողնելու ենք՝ գնանք, դառնանք փախստական»,-ասում է բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ նշում է՝ իրենք չեն սպասում պատերազմին, այլ պատրաստվում են. «Եթե փախնենք, ո՞վ է պահելու մեր հողերը: Այստեղ ծնվել եմ, այստեղից էլ կգնամ այն աշխարհ»:
«Իշխանություններին պետք է, որ լարվածությունը մնա: Հավանաբար, գերտերություններին էլ է ձեռնտու այդ լարվածությունը: Լարվածության մեջ են պահում ժողովրդին՝ ցանկանալով հասնել իրենց նպատակներին: Հենց պայմանագիրը ստորագրեց, մի օր պարտադրելու են ազատել հայկական հողերը»,- նշում է Կապանի մեկ այլ բնակիչ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Marz News-ի: