«Մոսֆիլմ. Ոսկե հավաքածու» հեռուստաալիքի եթերում կցուցադրվեն Ալեքսանդր Ադաբաշյանի մասնակցությամբ ֆիլմեր

10 Օգոստոսի 2023, 17:15

Հայեր | Մշակույթ

Խորհրդային և ռուս դերասան, կինոդրամատուրգ, բեմադրող նկարիչ, կինոռեժիսոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանն այսօր դառնում է 78 տարեկան: Նրա ծննդյան օրվա առթիվ «Մոսֆիլմ. Ոսկե հավաքածու» հեռուստաալիքի եթերում կցուցադրվեն նրա մասնակցությամբ ֆիլմեր։

mosfilmgold.ru-ի փոխանցմամբ՝ «Մոսֆիլմ. Ոսկե հավաքածու»-ն կցուցադրի ֆիլմեր, որոնցում Ալեքսանդր Ադաբաշյանը հանդես է եկել որպես դերասան և բեմադրող նկարիչ։

Դպրոցից հետո Ադաբաշյանն ընդունվել է Ստրոգանովյան ուսումնարան։ Նա չէր պլանավորում աշխատել կինոյում, պարզապես, համաձայնել է իր ընկերոջ՝ Նիկիտա Միխալկովի առաջարկին և մասնակցել է նրա ավարտական աշխատանքին՝ որպես դեկորատոր: Այսպես սկսվել է նրանց համագործակցությունը։

Ադաբաշյանը հանդիսատեսին հայտնի է Բերիմորի դերով «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները. Բասկերվիլների շունը» ֆիլմում և Բեռլիոզի դերով «Վարպետն ու Մարգարիտան» սերիալում: