Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
21 Հունվարի 2025, 14:00

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման գործում, որոնք 2020-ին, 2022-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից», — ասել է ռուս նախարարը:
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները։ Նա նշել է, որ Հայաստանը միջազգային հարթակներում փորձում է հաշվի առնել ՌԴ շահերը, և հույս է հայտնել, որ Մոսկվան փոխադարձ դիրքորոշում կունենա: