Մխչյանում աշակերտներին կապելու և թմրանյութ տալու դեպքը սարսափելի է. ԿԳՄՍ նախարար
16 Մայիսի 2025, 16:02
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում բարձր դասարանի աշակերտների կողմից կրտսեր դասարանի աշակերտներին կապելու և նրանց ստիպողաբար թմրանյութ տալու դեպքը սարսափելի է:
«Իրավապահներն այդ գործով հիմա քննություն են իրականացնում, հուսով եմ, որ քննության ավարտից հետո կունենանք այդ դեպքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Նմանատիպ իրավիճակներն անթույալտրելի են, այստեղ ոչ միայն իրավապահներն աշխատանք ունեն անելու, այլև մենք մեր հերթին պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով ու որ օղակն է իր տեղում եղել և արձագանքել, որովհետև նման դեպքերը մեկ օրում չեն տեղի ունենում»,- Alpha News-ի հարցին ի պատասխան՝ ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը թվարկեց այն քայլերը, որոնք պետք է այսուհետ անի Կառավարությունը թմրանյութերի տարածումը կանխելու համար:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, գործով 4 մեղադրյալ կա, 1 անձի վերաբերյալ ձերբկալման որոշում կա, 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: