Նախկինում առևտուրն ավելի լավ էր․ վաճառողներն՝ իրացման դժվարությունների մասին

27 Հուլիսի 2026, 16:30

Տնտեսություն և Բիզնես

Այս տարի եղանակային պայմանները, մասնավորապես՝ կարկուտը, զգալի վնաս են հասցրել բերքին։ Այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը։

Անդրադառնալով արտահանման հետ կապված խնդիրներին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բոլորն էլ դժգոհում են, որ չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը։ «Իմ ապրանքը շատ չէ, որ դժգոհեմ։ Հազիվ եմ հասցնում երկու օրը մեկ շուկա գալ»,- նշել է նա։

Շուկայում կանգնած մեկ այլ վաճառող նշել է, որ նախկինում առևտուրն ավելի լավ էր։

«Բերքը շատ է, բայց վաճառելը մի քիչ դժվարացել է։ Արտահանումը դեպի Ռուսաստան սահմանափակվել է, առաջ ավելի լավ էր, հիմա՝ ոչ»,- ասել է նա։

Հիմա եթերում