Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին առասպելական է. Նիկոլայ Ստարիկով
12 Փետրվարի 2025, 21:45
Ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին, որն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովը։
Ըստ քաղաքագետի՝ եթե նայենք աշխարհագրությանը, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին խոսք լինել չի կարող:
«Եթե մենք խոսում ենք ինչ-որ քաղաքական իրադարձությունների մասին, պետք է անպայման բացել քարտեզը և տեսնել, թե որտեղ է գտնվում Հայաստանը և որտեղ է այն, ինչ այսօր կոչվում է Եվրամիություն։ Եվ մենք կտեսնենք, որ առաջինը շատ դժվար է զուգակցվում երկրորդի հետ, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չի զուգակցվում։ ԵՄ-ին ոչ մի անդամակցություն չի կարող լինել զուտ աշխարհագրական պատճառներով։ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին առասպելական է, այն իրականում գոյություն չունի։
Գործընթաց կա, բայց արդյունք երբեք չի լինի։ Դա շատ լավ գիտեն թե՛ Հայաստանում այս գործընթացի կազմակերպիչները, թե՛ եվրոպացի քաղաքական գործիչները։ Բայց վախենում եմ, որ հայ հասարակության մի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ պատրանքների մեջ է։ Այսինքն՝ այդ գործընթացը գոյություն ունի միայն բառերով, այդ իսկ պատճառով կարելի է դրանում պատկերել այնքան փուլեր, որքան ցանկանում ես և հորինել այնքան պատճառներ, որպեսզի այն չիրականացվի»,- ասել է Ստարիկովը։
Փորձագետի կարծիքով՝ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում:
«Ռուսաստանի իշխանությունները միշտ չափազանց մեղմ և չափազանց կոռեկտ են արտահայտվում նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այսինքն՝սա ներկայիս ռուսական իշխանության դիվանագիտական ձեռագիրն է։ Երբ Ուկրաինայի տարածքում նման իրավիճակ ստեղծվեց, Ռուսաստանը հստակ հայտարարեց, որ անհնար է լինել Եվրամիությունում իր մաքսային կանոնակարգերով և միաժամանակ լինել Եվրասիական միությունում»,- եզրափակել է Ստարիկովը։