Նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարատև հրադադարը չի լուծի հակամարտության բուն պատճառները․ Վասիլի Օստանին-Գոլովնյա

Արևելագետ Վասիլի Օստանին-Գոլովնյան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հեռանկարներին։

Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ուժերի բալանսը զգալիորեն փոխվել է, և չի կարելի պնդել, որ Իսրայելը կպահպանի հնարավոր հրադադարը։

«Սա ցանկացած դեպքում ժամանակավոր լուծում է։ Նույնիսկ եթե հրադադարը հանգեցնի ժամանակավոր դադարի՝ ավելի երկար ժամկետով, քան նշված կլինի փաստաթղթում, դա մոտավորապես կլինի այնպես, ինչպես անցյալ տարվա 12-օրյա պատերազմից հետո, քանի որ հակամարտության բուն պատճառները չեն լուծվել։ Կողմերից յուրաքանչյուրը հետապնդում է իր նպատակները, և դժվար թե որևէ մեկը պատրաստ լինի փոխզիջումների։

Նույնիսկ եթե Իրանն ու ԱՄՆը կարողանան համաձայնության գալ հրադադարի շուրջ, փաստ չէ, որ Իսրայելը կպահպանի այն։ Կա օրինակ, որի շուրջ իրադարձությունները ծավալվում են հենց հիմա՝ դա Լիբանանն է։ Այնտեղ հրադադարը չի խանգարում Իսրայելին շարունակել ռմբակոծել Բեյրութի որոշ շրջաններ և առաջ շարժվել երկրի հարավային հատվածներում»,- ասել է Օստանին-Գոլովնյան։