Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է․ Փաշինյանն՝ արտահերթ ընտրությունների մասին
22 Հոկտեմբերի 2026, 13:11
Կառավարությունն առաջիկայում կհրապարակի Սահմանադրության նոր նախագծը, որն այնուհետև կուղարկվի խորհրդարան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը կփորձի համոզել ընդդիմությանը, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր հարց է, սակայն այդ փորձերը ձախողվելու դեպքում հնարավոր են նաև այլ սցենարներ, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։
«Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր հարց է, չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անելով։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասել է Փաշինյանը։