Ուկրաինան փաստացի ողջունել է Արցախի հայաթափումը․ Արեգա Հովսեփյան

21 Օգոստոսի 2026, 17:21

Քաղաքականություն

Ուկրաինան առաջին պետություններից էր, որը փաստացի ողջունել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Արցախի հայաթափումը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն՝ անդրադառնալով վերջին տարիներին Ուկրաինայի կողմից վարվող քաղաքականությանն ու Հայաստանի հանդեպ դիրքորոշմանը։

«Ուկրաինան նաև առաջիններից էր, որ սկսել է համագործակցել Արցախում Ադրբեջանի հետ որոշակի ծրագրեր իրականացնելուն»,-նշել է Հովսեփյանը։