Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության «հսկիչն» է․ Ալեքսեյ Լեոնկով
29 Հունիսի 2026, 22:30
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախատեսված այցը, որը կայանալու է հուլիսի 1-2-ին Հայաստան և Ադրբեջան։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարելի է ասել, որ Եվրամիության «հսկիչն» է։ Այսինքն՝ նա պետք է համոզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականապես ընտրել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզման ուղին և ընտրել եվրաինտեգրացիան։ Սկզբունքորեն նախկինում այս առաքելությունը, օրինակ՝ Ուկրաինայում, կատարում էր Վիկտորյա Նուլանդը, որը նույնպես տարբեր պաշտոնական, տեղեկատվական առիթներով այցելում էր այնտեղ, բայց իրականում ստուգում էր՝ որքանով են այդ ուժերը լուրջ տրամադրված հակառուսական սցենարի իրականացման հարցում։
Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ղեկավարում է Եվրամիության բազմաթիվ հիմնադրամներ և խոստանում է որոշակի օգնություն Ադրբեջանին և ՀՀ-ին՝ ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կապերի խզման դիմաց, այդ թվում՝ առևտրային և տնտեսական կապերի։ Դրա դիմաց նա առաջարկում է փոխհատուցման փաթեթներ, բայց հետևյալ սկզբունքով՝ «Սկզբում խզեք, հետո կստանաք»»,- նշել է Լեոնկովը։
Փորձագետի խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը տարածաշրջան տարբեր նպատակներ է հետապնդում՝ կախված երկրից։