Փաշինյանի՝ ՀԿԵ-ն պետականացնելու փորձը երկաթուղային բլեֆ է․ Դանիլա Գուրեև

15 Օգոստոսի 2026, 14:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ, որը կառավարվում է Ռուսաստանի կողմից, և նրա հայտարարությունը՝ «բարեկամական որոշումների» մասին։

Փորձագետը հիշեցրել է,որ հետխորհրդային տարածքում օգտագործվում է միասնական երկաթուղային գծաչափ, որը տարբերվում է եվրոպական ստանդարտից։

«Ռուսական երկաթուղիների (ՌԵ) կոնցեսիան փոխադարձ ճնշման լծակ է։ Հայաստանը կարող էր սպառնալ եվրոպական ստանդարտի երկաթուղային գծաչափի անցնելու հեռանկարով, սակայն դրա համար հսկայական միջոցներ կպահանջվեին․ անհրաժեշտ կլիներ ամբողջ երկաթուղային ցանցը քանդել և զրոյից կառուցել։ Փաշինյանը նման քայլի չի գնա։

Այս դեպքում խոսքը սեփականության մասին է, այլ ոչ թե լոգիստիկ համակարգի վերակազմավորման։ ՌԴ երկաթուղիների փոխարեն որևէ այլ կառույց չի գա։

Փաշինյանը նկատի ունի ոչ թե վաճառքը, այլ ՌԴ երկաթուղիների գույքի պետականացումը։ Սակայն դա լուրջ սկանդալի և Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարությունների միջև ուղղակի հակամարտության կհանգեցնի»- ընդգծել Գուրեևը։

Քաղաքագետը վստահ է, որ իրավիճակի օպտիմալ հանգուցալուծումը որևէ փոփոխություն չանելն է։

«Ամենաօպտիմալ լուծումն ամեն ինչ անփոփոխ թողնելն է․ գործող համակարգն աշխատում է արդյունավետ։ Չնայած ցամաքային ընդհանուր սահմանի բացակայությանը՝ երկաթուղով իրականացվում են ռազմավարական նշանակության փոխադրումներ։ Առկա վիճակի պահպանումը լավագույն տարբերակն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի համար»,- հավելել է փորձագետը։

Հիմա եթերում