Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է, պետք է պատասխանատվության ենթարկվի. Աշոտ Սարգսյան
19 Հունիսի 2025, 14:15
Արցախցիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել իրենց իրավունքներրը:
«Եթե Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ կատարել փախստականների մասին օրենքը, որտեղ հստակ նշված է, որ մեզ պետք է ապահովեին կացարանով ու սնունդով, ապա թող դիմեն ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարին և առաջարկեն, որ իրենք ի վիճակի են կատարելու օրինակ՝ 30 000 պահանջները, եթե չէ, ապա մնացածի մասին թող մտածի ՄԱԿ-ը: Հայաստանի իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ պարտավոր է հոգ տանել արցախցիների մասին, որովհետև իրենք օրենք են խախտում»,- Alpha News-ի հետ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Սարգսյանը:
Նա անընդունելի համարեց Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացի դառնալու առաջարկը, որովհետև այդ կերպ ըստ նրա՝ արցախցիները կկորցնեն սեփականության իրավունքը և վերադարձի իրավունքի մասին խոսել չեն կարող:
«Հայաստանի իշխանության՝ Փաշինյանի գլխավորությամբ, վարած քաղաքականությունը դավաճանական է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Աշոտ Սարգսյանը: