Փաշինյանի տված գումարով սահմանամերձ շրջանում նույնիսկ հավի բուն չեմ կարող առնել. Ալվարդ Սարգսյան
19 Հունիսի 2025, 14:03
Արցախցիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել իրենց իրավունքներրը:
«Ես Արցախում սեփականություն, տնամերձ հողամաս եմ ունեցել, բայց եկել եմ այստեղ եմ ապրում վարձով ու հիմա կտրում են մեր բնակվարձերը: Ես ապրում եմ մենակ, ինձ օգնում են բարեկամներս: Վաղը մեզ հետ ի՞նչ է լինելու: Մեզ չեն ապահովում կացարանով, տնով, ոչ էլ աշխատանքով, որտեղ գնում ենք՝ խաբում են: Ես էսօր Երևանում վարձով եմ ապրում, ինձ տուն գնելու համար ո՞վ պետք է վարկ տա, սահմանամերձ շրջանում նույնիսկ հավի բուն չեմ կարող առնել իր տված գումարով: Մեզ՝ արցախցիներիս, դարձրեցին մուրացկան, թշվառական, ամեն անգամ պիտի գանք Կառավարություն, 40 000 դրամ մուրանք, որ մենք կարողանանք մեր վարձը տանք»,- Alpha News-ի հետ հետ զրույցում ասաց Ստեփանակերտից բռնագաղթած Ալվարդ Սարգսյանը: