Փաշինյանի ղեկավարած Հայաստանը գնում է դեպի աղետ․ Անդրեյ Պերլա

05 Մայիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այս օրերին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կարող է բախվել կտրուկ տնտեսական անկման, էներգետիկ ճգնաժամի, առևտրային կապերի կորստի, Թուրքիայից և Եվրամիությունից կախվածության մեծացման։

«Փաշինյանի ղեկավարած Հայաստանը գնում է դեպի աղետ, դեպի սարսափելի աղքատություն, քանի որ Հայաստանի համար եվրոպական ուղին նշանակում է ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսի կորուստ։ Հայաստանը գնում է դեպի հսկայական մասշտաբների էներգետիկ ճգնաժամի, քանի որ միայն Ռուսաստանի բարի կամքից է կախված՝ Հայաստանը կշարունակի՞ արտոնյալ պայմաններով էներգետիկ ռեսուրսներ ստանալ, ինչպես այսօր։

Հայաստանը գնում է նաև միջազգային առևտրի կորստի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանի հետ միասին, թեև այլ պատճառներով, Հայաստանի հետ առևտրից կհրաժարվի նաև Իրանը։

Արդյունքում Հայաստանը կհայտնվի խիստ կախվածության մեջ Թուրքիաից և Եվրամիությունից՝ որպես Թուրքիայի գործընկեր։ Ահա այսպիսին են Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքները», — ընդգծել է Անդրեյ Պերլան։