Փաշինյանը բացահայտ ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ. Կարեն Քոչարյան

19 Մայիսի 2026, 20:00

Քաղաքականություն

«Իշխանությունները վախենում են, որ խորհրդարանական ընտրություններում Երևանում պարտություն կկրեն»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, մարդկանց հետ հանդիպումների ընթացցքում տեսնում է, որ իրականությունը բոլորովին այլ է: Ըստ նրա՝ մարզերում վախի մթնոլորտն ավելի զգալի է, մինչդեռ մայրաքաղաքում մարդիկ ավելի անկաշկանդ են արտահայտում իրենց դիրքորոշումները, բացի այդ, այստեղ ընդդիմադիր հայացք ունեցողներն ավելի մեծ թիվ են կազմում։

Անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած միջադեպին՝ քաղտեխնոլոգը նշել է, որ Փաշինյանը բացահայտ ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ, և հետագայում նույնը կարող է անել սյունեցիների և տավուշեցիների հանդեպ։

Խոսելով ընդդիմության առաջնային անելիքների մասին՝ Կարեն Քոչարյանն ասել է.

«Իրենք քարոզչական օրը պետք է սկսեն մեկ կոչով՝ մասնակցել ընտրություններին։ Այսօր գլխավոր խնդիրը ժողովրդի մասնակցությունն է, և որքան այն բարձր լինի, իշխանությունների ընտրվելու շանսերը քիչ կլինեն»։