Փաշինյանը չկարողացավ բանավեճից դուրս գալ որպես հաղթող. Բենիամին Մաթևոսյան

05 Հունիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Իշխանությունների ձգտումը՝ ընտրապայքարից դուրս թողնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, վկայում է, որ սա սկզբնական որոշում է՝ մասնակցել ընտրություններին առանձին ցուցակներով և դաշինքներով: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Եթե նույնիսկ Փաշինյանը դուրս թողնի «Ուժեղ Հայաստան»-ին, միևնույն է՝ այլ առաջատար քաղաքական ուժեր լինելու են ընտրապայքարում»,- նշել է նա։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի առաջնորդների հեռուստաբանավեճին՝ Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն այդ բանավեճում չհաղթեց։

«Բայց պետք է նաև նշել, որ բանավեճին կային 7 պրոադրբեջանական ուժեր, որոնք այս կամ այն կերպով ներգրավված են իշխանության քարոզչության մեջ։ Փաշինյանը շրջապատված լինելով իր 7-8 «նիկոլներով», չկարողացավ դուրս գալ այդ մրցապայքարից որպես հաղթող»։

Մանրամասները՝ տեսանյութում: