Փաշինյանը մի քանի օրում գործ սարքեց՝ Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու համար. Նարեկ Կարապետյան

09 Սեպտեմբերի 2026, 12:30

Քաղաքականություն

Հայաստանի այսօրվա ղեկավարը մի քանի օրվա ընթացքում քրեական գործ սարքեց, որպեսզի կարողանա ինչ-որ հիմքով Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանի դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը գեներատորներ է ունեցել Քելբաջարի տարածքում, որոնք հետագայում հանվել են այնտեղից, իսկ դրանց կորուստը ներկայացվել է որպես պետական աջակցություն ստանալու հիմք։

«Բոլորը գիտեն, թե ով է այդ գույքի սեփականատերը, և որ Սամվել Կարապետյանը որևէ աղերս չունի այդ գույքի հետ։ Նա ունի այլ բազմաթիվ պրոյեկտներ, որտեղ մենք ներգրավված ենք եղել, բայց այդ մեկի հետ կապ չունի, քանի որ բոլորը գիտեն, անգամ Երևանում գիտեն, թե ով է սեփականատերը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Հիմա եթերում