Պետք է հարգել պետությունների սահմանները, յուրաքանչյուր երկիր պետք է բավարարվի իր սահմաններով. Իրանի նախագահ
28 Ապրիլի 2025, 09:20

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել գործող միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է բավարարվի իր սահմաններով և ոտնձգություն չկատարի այլ երկրների հողերի նկատմամբ։
«Տարաձայնությունները սկսվում են, երբ մի կողմը փորձում է գրավել մյուսի տարածքը… Մենք միշտ հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ պետք է հարգել երկրների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Հուսով ենք, որ գործող միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները»,- ասել է Իրանի նախագահը: