Մտածեք, թե ԵՄ-ում ով է գնելու ձեր կոնյակը, մրգերն ու բանջարեղենը․ Լուկաշենկոն՝ ՀՀ-ին

02 Հոկտեմբերի 2026, 14:20

Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել, թե արդյոք երկիրը կկարողանա Եվրամիության շուկայում վաճառել իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը։

«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես՝ որտեղ են քո կոնյակը, բանջարեղենն ու մրգերը գնելու, ի՞նչ ծավալներով»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նա առաջարկել է մտածել՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ ԵՄ շուկայում վաճառքի միջոցով փոխարինել այն ծավալները, որոնք ներկայում իրացնում է ԵԱՏՄ շուկայում։

«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, թեև իր սեփականն էլ չի կարողանում սպառել, բայց կգնի քոնը՝ լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Հիմա եթերում