Պետք է ուշադրություն դարձնել ոչ թե խոսքերին, այլ Փաշինյանի գործողություններին․ Դանիլա Գուրեև
28 Սեպտեմբերի 2026, 21:30
Քաղաքագետ և տնտեսագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերափոխման մասին հայտարարությունը։
«Փաշինյանի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերափոխման մասին խոսքերը բավական դժվար է մեկնաբանել «Ի՞նչ է լինելու հետո» հարցի տեսանկյունից։ Ցավոք, նախկինում բազմիցս լսել ենք երկիմաստ հայտարարություններ, ինքներս էլ տեսել ենք, թե ինչպես են զարգացել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ու փոխվել երկու երկրների միջև հռետորաբանությունը, որն այնքան էլ բարեկամական չի եղել։ Սակայն երբ մենք դիտարկում էինք քաղաքական դաշտը, տեսնում էինք, որ, այնուամենայնիվ, մի շարք սկզբունքային հանգամանքներ շարունակում էին պահպանվել․ նույն ռազմական բազան Հայաստանի տարածքում, ինչպես նաև նույն համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում»,- նշել է փորձագետը։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի վարչապետի խոսքերը պետք է զգուշավոր լավատեսությամբ ընկալել՝ ռուս-հայկական գործընկերության դրական զարգացման համատեքստում։
«Սա նման է հարաբերությունները նորից կարգավորելու փորձի։ Սակայն այստեղ նույնպես պետք է հասկանալ, որ քննարկումների շրջանակում երբեմն պետք է ուշադրություն դարձնել ոչ թե խոսքերին, այլ քաղաքական գործողություններին։ Եվ այստեղ ամեն ինչ կախված է Փաշինյանից՝ ինչպիսի հետագա հռետորաբանություն նա կորդեգրի, ինչ քայլեր կձեռնարկվեն՝ ռուս-հայկական հարաբերությունների բարելավման, թե, ընդհակառակը, դրանց ապակայունացման ուղղությամբ։ Ամեն դեպքում, դրական հռետորաբանությունն, իհարկե, ուրախալի է»,- հավելել է Գուրեևը։