Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի ապասառեցման թեման. Պեսկով
23 Հունվարի 2025, 14:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության ապասառեցման թեման: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,-նշել է Պեսկովը:
Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Ավելի վաղ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ ընթացիկ տարում կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը, որին գնացել էր 2024 թվականին: