Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահին

01 Սեպտեմբերի 2026, 16:19

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են և, չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, առևտրատնտեսական համագործակցության առումով պահպանում են նախորդ տարվա դինամիկան։

Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն համերաշխ է իր շահերը պաշտպանող Իրանի ժողովրդի հետ և հիանում է նրա խիզախությամբ ու տոկունությամբ։ Նա նաև Փեզեշքիանին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

Հիմա եթերում