Պուտինը Թուրքմենստանում կհանդիպի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ

08 Հոկտեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Թուրքմենստանում նախատեսված միջոցառումների շրջանակում շփումներ կունենա ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը հոկտեմբերի 8-9-ին Կասպից ծովի արևելյան ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։

«Այսօր երեկոյան նախագահը նման մշակութային միջոցառումների շրջանակում հնարավորություն կունենա շփվելու մյուս մասնակիցների հետ։ Այսինքն՝ շփումներ նախատեսվում են գրեթե բոլորի հետ»,- ասել է Պեսկովը՝ ներկայացնելով ՌԴ նախագահի հինգշաբթի օրվա աշխատանքային գրաֆիկը։

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։