Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը»

01 Մարտի 2024, 12:28

(Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսվող ապագայի ուրվագծերն արդեն ակնհայտ են)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ հայ հասարակությունն ավելի զգայուն է դրսից հնչող հայտարարությունների, քան ներսում ներկայացվող վերլուծությունների նկատմամբ, որոնք տրամադրում են հանրությանը տեղական փորձագիտական հանրության ներկայացուցիչները։

Մի շարք փորձագետներ բազմիցս ասել են՝ ԵՄ-ն Հայաստանին էական ռազմական օգնություն տրամադրելու պլաններ չունի, որ ԵՄ ծրագրերը ներառում են միայն Ռուսաստանի Դաշնության վտարումը տարածաշրջանից, և ակնհայտ է, որ Եվրամիությունը պատրաստ է վճարել «բարձր գին սրա» համար»։

Բանն այն է, որ եթե տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու արդյունքում Հայաստանը վերանա, ապա Բրյուսելը պատրաստ է «հաստատակամորեն դիմանալ այս ողբերգությանը»։ Հիմա մենք անցել ենք այն սահմանը, որից այն կողմ ԵՄ-ում չեն թաքցնում՝ մեզ համեմատում են Ուկրաինայի հետ, և, համապատասխանաբար, ՀՀ-ի համար նույն ճակատագիրն են նախատեսում, ինչ Ուկրաինային։

Այսպես, Alpha News-ի հետ զրույցում Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում քրդական բարեկամության համակարգող խմբի անդամ Ֆրանսուա Ալֆոնսին, պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան իր զորքերը կուղարկի՞ Հայաստանի պաշտպանության համար, ասել էր, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, միակ բանակը, որը կռվելու է, հայկականն է։ «Մեր մասնակցությունը դիմադրության միջոցների ապահովումն է»,- եզրափակել է նա։

Իրականում, պետք է շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորին անկեղծության համար, քանի որ դա հենց այն խոսակցություն է, որն այսօր անհրաժեշտ է հայ հասարակությանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված, քանի որ մի կողմից տեսնում ենք Ալֆոնսիի հայտարարությունների նման հայտարարություններ, տեսնում ենք, թե ինչպես է Եվրախորհրդարանը որոշումներ, բանաձևեր ընդունում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ ամենակարևորը վերաբերում է ոչ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը (որը կոչվում է «ծայրահեղ միջոց»), այլ եվրոպացի դիտորդների տեղակայումն արդեն Թուրքիայի հետ սահմանին։ Սա իր հերթին նշանակում է Հայաստանից ռուս սահմանապահներին դուրս մղելու քաղաքականության շարունակություն։

Եվ դա հենց այն է, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, քանի որ ռուս սահմանապահների առկայությունը խանգարում է Բաքվին և Անկարային օկուպացնել Հայաստանի ողջ տարածքը։

Եվ այս ամենի ֆոնին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ չի բացառում, որ 2020 թվականի պատերազմը սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, և նաև հետաքրքրվում է՝ Ռուսաստանն ինքը կհարձակվի՞ Հայաստանի վրա։

Ավելի վաղ արդեն ասել ենք, որ ՀՀ իշխանություններն իրենք են դրդում Մոսկվային հրապարակայնորեն հրաժարվել Հայաստանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորություններից, ինչը կբացի «դժոխքի դարպասները», այսինքն՝ հնարավորություն կբացի մեծ տարածաշրջանային պատերազմի, ինչն, ըստ իր շահառուների մտահղացման, պետք է շեղի Ռուսաստանի Դաշնությունը ուկրաինական պատերազմից։

Մենք քայլում ենք «շատ բարակ սառույցի վրայով», և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը հայտարարեց «կարևոր իրադարձությունների մասին այս տարվա ապրիլին», շատ շուտով մեզ կարող են սպասել աղետալի բնույթի իրադարձություններ…

Մտածե՛ք այդ մասին…»։