Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի

12 Մարտի 2024, 12:50

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

(Պաշտոնական Երևանը կպատասխանի՞ բրիտանացի պաշտոնյային)
«1. Ադրբեջանը օկուպացրել է Արցախի ողջ տարածքը։
2. Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտում Արցախի խորհրդարանի շենքը։
3. Արցախի նախագահներն Ալիևի ռեժիմի գերության մեջ են։
4. Բաքուն պահանջում է հանձնել Հայաստանի տարածքների մի մասը՝ երկիրը Վրաստանի և Իրանի հետ կապող կոմունիկացիաների վերահսկողությունը ստանալու համար։
5. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են փոխել Սահմանադրությունը, որպեսզի դրանից հանեն Անկախության հռչակագրի հղումը, քանի որ դա Բաքվի և Անկարայի պահանջն է:

Սա 2018 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների փոքր ցանկն է։ Իրադարձություններ, որոնք երեկ շատերին անհավանական էին թվում, բայց այսօր այս իրադարձությունները մեր կյանքի մի մասն են: Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց դրա մեջ ամենաանհավանական կետերից մեկը կլինի այն, որ Հայաստանին նախապատրաստում են Ռուսաստանի հետ պատերազմի։ Չե՞ք հավատում: Կարծում եք, որ «դա չի կարող իրականանալ, քանի որ դա երբեք չի կարող տեղի ունենալ »։ Եթե այդպես է, ապա դուք կամ բաց եք թողել այն ամենն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018 թվականից ի վեր, կամ հրաժարվում եք «կարդալ տողատակերը» և հասկանալ քաղաքական հայտարարությունների էությունը:

Այսպես, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին և նախատեսում է աջակցություն ցուցաբերել Երևանին «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում»: Նա այդ մասին հայտարարել է՝ ի պատասխան բրիտանական խորհրդարանի գրավոր հարցման։

Մի կողմ թողնենք նույնիսկ այս հայտարարության ցինիզմն այն ֆոնին, որ Բաքուն (Մեծ Բրիտանիայի ամենակարևոր տնտեսական գործընկերն Անդրկովկասում, Լոնդոնի ռազմաքաղաքական պրոքսին տարածաշրջանում) օկուպացրել է Հայաստանի մի շարք տարածքներ, ավելին՝ այդ տարածքներից կրակելով Ադրբեջանը սպանում է հայ զինծառայողների (ինչպես դա տեղի ունեցավ անցյալ ամիս Սյունիքի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սրման ժամանակ), մի կողմ թողնենք նաև այն, որ պաշտոնական Բաքուն վերջնագրի տեսքով պահանջում է հանձնել նրա վերահսկողության տակ Հայաստանի մի շարք կարևորագույն տարածքներ և տանք հետևյալ հարցը՝ ի՞նչ է նախատեսվում մեր տարածաշրջանում, որ Հայաստանը պետք է պաշտպանվի Ռուսաստանից։

Արդյոք Բրիտանիան Հայաստանին պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի: Ինչի՞ մասին է խոսում բրիտանացի պաշտոնյան,. Հայաստանը պատրաստվո՞ւմ են վերածել «նոր Ուկրաինայի»:

Տվյալ դեպքում կարևոր է նաև այն, թե այդ հայտարարությանն ինչպես կարձագանքի Հայաստանի ԱԳՆ-ն և երկրի կառավարությունը։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենց վճռական բողոքը չարտահայտեն նման ձևակերպումների վերաբերյալ, չհայտարարեն, որ Հայաստանը չի կարող անգամ մտածել մի իրավիճակ, որում պետք է պաշտպանված լինի Ռուսաստանի Դաշնությունից, ապա կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» ողջ քաղաքական թիմը կիսում են պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը, և երկրում ինչ-որ բան է պատրաստվում, ինչի արդյունքում Հայաստանը «պաշտպանվելու կարիք կունենա պաշտոնական Մոսկվայից»։

Այս անգամ ի՞նչ քաղաքական էքսպերիմենտ են անելու Հայաստանի վրա։ Այս իրավիճակի և այս հայտարարության համատեքստում մեկ այլ լեգիտիմ հարց է առաջանում՝ իրականում, ո՞ր պետության հետ պատերազմի համար է Նիկոլ Փաշինյանը գնում ֆրանսիական և հնդկական զենք՝ հրաժարվելով ռուսական զենքից։
Մտածե՛ք այդ մասին…»։