Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ադրբեջանցիները հորս թեւերից ոլորեցին, տարան ու ծեծեցին |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #16

31 Հոկտեմբերի 2023, 22:30

Արցախից բռնի տեղահանված Գայանե Գասպարյանի հորը՝ Էդուարդ Գասպարյանին, սեպտեմբերի 26-ին Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցիները ծեծել ու ստիպել են, որ նա տեսախցիկների առաջ ընդունի իր «մեղքը»: 56-ամյա տղամարդն արցախյան առաջին պատերազմի մասնակից է: Ադրբեջանցիները նրան մեղադրում են այսպես կոչված Խոջալուի ջարդերի համար:

«Մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը՝ ադրբեջանցիներն իրենց հանգիստ էին պահում, բայց երբ հասանք կամուրջի մոտ տեղադրված անցակետ, միայն հորիցս փաստաթղթեր ուզեցին ու ասացին, որ նա պետք է իջնի մեքենայից ու նկարվի տեսախցիկի առաջ: Նկարվելուց անմիջապես հետո իր թեւերից ոլորեցին, տարան իրենց մոտ ու սկսեցին ծեծել: Նրանք հորս մեղադրում էին ահաբեկչություն կատարելու մեջ եւ ստիպում, որ իրենց ուզած ձեւով հարցազրույց տա, հակառակ դեպքում սպառնացել են, որ կսպանեն կամ էլ կմորթեն: Հայրս արցախյան առաջին պատերազմի մասնակից է, բայց նա չի մասնակցել «Իվանյանի (Խոջալուի) ջարդերին»:

Ստիպել էին հորս Ստեփանակերտի փոխարեն Խանքենդի ասել, ասել, որ հետ է գնալու, որովհետեւ ադրբեջանցիների հետ ապրելը լավ էր: Մոտ մեկ ժամ հետո հորս բաց էին թողել»,- Alpha News-ի հետ զրույցում հիշում է Գայանե Գասպարյանը:

30-ամյա Գայանեն աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես ռենտգեն լաբորանտ: Նա պատմում է նաեւ Ադրբեջանի հարձակման հետեւանքով հայրենիքում անցկացրած վերջին օրերի, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում տիրող դժոխային վիճակի եւ Արցախից հարկադրված դուրս գալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: